Հայաստանը բարձրորակ զինվորական կադրեր է պատրաստում30 հուլիսի 2009 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Ընդունելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 15-ամյակին նվիրված զինվորական շքերթը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր շնորհավորկան խոսքում ասել է, որ Հայաստանի ռազմակրթական հաստատությունները դարձել են որակյան մասնագետների նախապատրաստման կենտրոններ: Ըստ նրա, Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին ռազմաուսումնական հաստատությունները հիմնադրվեցին կանոնավոր բանակ ձեւավորելու դժվարին օրերին, երբ դեռ ընթանում էին ակտիվ ռազմական գործողություններ: Այսօր արդեն կարող ենք ասել, որ բոլոր ռազմական կրթօջախներն էլ դարձել են ժամանակակից ռազմարվեստի հմուտ մասնագետների պատրաստման կենտրոններ, ունեն ուսումնատեխնիկական հարուստ հնարավորություններ եւ փորձառու դասախոսապրոֆեսորական եւ հրամանատարական կազմ: «Վստահ եղեք, որ նախորդ տարիների նման այսուհետ եւս բանակի կատարելագործման, բարձրակարգ սպայական կադրերով համալրման, սպաների, նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածության խնդիրները շարունակելու են մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ գործունեության գերակայություններից մեկը: Այլ կերպ չի էլ կարող լինել»,-ասել է նախագահը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |