Ահմեդ Դավուդօղլուն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանան

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն այսօր առավոտյան երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանան: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը` Բեյրութում Թուրքիայի ԱԳ նախարարը կհանդիպի երկրի նախագահ Միշել Սուլեյմանի, խոսնակ Նաբիհ Բերրիի, վարչապետ Ֆուադ Սինյորայի հետ: Նախատեսված հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, տարածաշրջանային վերջին զարգացումները, ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանում: Այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարարը կմասնակցի թուրք-լիբանանյան բժշկական կենտրոնի բացմանը:



«Փաստորեն, Թուրքիան ակտիվացնում է Լիբանանի հետ մերձեցման քաղաքականությունը: Հատկապես Գազայի հատվածում պատերազմի ժամանակ Անկարան վարում էր արաբական աշխարահի համակրանքը շահելուն ուղղված քաղաքականություն: Առայժմ Թուրքիային դա հաջողվում է, սակայն հարցը նրանում է, թե կարող է արդյոք թուրք-իսրայելյան գործընկերությունն ազդել այդ քաղաքականության վրա»,-ասել է Քանդահարյանը: Նրա խոսքերով, թուրքական կառավարույթունը աշխատանք է տանում Լիբանանի հյուսիսային շրջաններում, բացահայտելու համար թուրքական ծագումով անձանց, ինչը թույլ կտա Թուրքիային երկրում թուրքական համայնք ստեղծել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---