Բաթումի-Երեւան գնացքը հարվածել է բարձր վոլտի էլեկտրականության սյանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին` ժամը մոտ 00:05-ին` ջրառատ անձրեւից հետո, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի երկրորդ կիլոմետրում թունելից պոկված ժայռի բեկորները ընկան կողքը գտնվող բարձր վոլտի էլեկտրականության սյան վրա, իսկ վերջինս ընկավ երկաթուղային ճանապարհի վրա: Ժամը 02:35 Բաթումի-Երեւանի էլեկտրագնացքը հարվածեց այդ սյանը:



Այդ մասին ասվում է Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:



Գնացքի վագոնները տեղափոխվել են «Գյումրի» կայարան:



Վթարա-վերականգնողական աշխատանքներից հետո գնացքների շարժումը վերականգնվեց մոտ 08:00-ին:

Զոհեր եւ տուժածներ չկան:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---