ՀԱԿ-ում համոզված են, որ ընթանում է ԼՂՀ շուրջ մեծ պայմանագրի ակտիվ մշակումը30 հուլիսի 2009 - 18:33 AMT PanARMENIAN.Net - «Իմ համոզմամբ, Կարկովում արդեն սկսվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ մեծ պայմանագրի ակտիվ մշակումը, ինչի մասին վկայում են զանազան փաստերը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող խորհրդի անդամ Դավիթ Շահնազարյանը:Շահնազարյանի խոսքով, Մոսկվայում կայացած հանդիպմանը լուրջ համաձայնություններ են ձեռք բերվել, իսկ նման մակարդակով հանդիպումների ժամանակ բանավոր պայմանավորվածությունները ոչնչով չեն տարբերվում գրավորներից: Որպես իր խոսքերի լրացուցիչ փաստարկ` Շահնազարյանը օրինակ բերեց ԵՄ ու Եվրահանձնաժողովի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ իրենք պատրաստ են աջակցել հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացին: Շահնազարյանը շոշափել է նաեւ հնարավոր պատերազմի հարցը` հայտնելով, որ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանի դաշնակիցներից ոչ մեկը նրան աջակցություն չի ցուցաբերի: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |