ԱՊՀ-ում Հայաստանն առաջատարների թվում է ներդրումների ներգրավման ոլորտում

PanARMENIAN.Net - Ներդրումների ներգրավման գործակալությունների շուրջ 70 տոկոսն ամբողջությամբ չի օգտագործում ներդրումների ներգրավման հնարավորությունները, այդ մասին են վկայում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետազոտության արդյունքները, որոնք հինգշաբթի տարածել է Համաշխարհային բանկը:

Վարկանիշի առաջատարը ներդրումների ներգրավման ավստրիական գործակալությունն է, իսկ նման ինստիտուներն ԱՊՀ-ում անարդյունավետ են աշխատում:



«Միջին եկամուտով մի շարք երկրներ, մասնավորապես, Բրազիլիան, Բոթսվանան, Կոլումբիան ու Թուրքիան բարձր ցուցանիշներ են գրանցել այդ ոլորտում»,-ասվում է փաստաթղթում:



Սակայն, օտարերկրյա ներդրողները, որոնք կդիմեն ԽՍՀՄ նախկին երկների ներդումների ներգրավման պետգործակալություններ, հավանաբար, հիասթափվեն: Բացառությամբ, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի, մյուս բոլոր երկրները հայտնվել են «թույլերի» եւ «շատ թույլերի» խմբում:



Փաստորեն, տարածաշրջանի երկրների մեծամասնությունում պետգործակալությունները, որոնց պարտականությունն է ներդրումներ ներգրավել, կամ ուղղակի չեն արձագանքել ներդրողների հարցումներին, կամ նրանց հետ անհնար է եղել կապվել:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---