«Արդշինինվեստբանկը» բանկային համակարգի առաջատարն է 2009թ. վճարած հարկերի ծավալով31 հուլիսի 2009 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Արդշինիվեստբանկն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է վճարած հարկերի ծավալով եւ 13-րդը` 300 խոշոր հարկատուների շարքում: 2009թ. հունվար-հունիս ամիսներին Արդշինինվեստբանկի կողմից պետական բյուջեին կատարված վճարումները կազմել են 1,6 մլրդ դրամ: Կիսամյակի արդյունքներովգործունեության հիմնական ցուցանիշների գծով բանկը պահպանել է իր դիրքերը ՀՀ բանկային համակարգի առաջատար եռյակում: Այսպես, բանկն առաջինն է ստացված զուտ շահույթի ծավալով` 1879.4 մլն դրամ, երկրորդը` ընդհանուր կապիտալի մեծությամբ` 26 983.5 մլն դրամ (տեսակարար կշիռը բանկային համակարգում` 10,5%), ինչն, իհարկե, խոսում է Արդշինինվեստբանկի կայունության եւ վստահելիության բարձր մակարդակի մասին: Ընդհանուր ակտիվների եւ ընդհանուր պարտավորությունների մեծությամբ բանկը զբաղեցնում է 3-րդ տեղը: Ինչպես նշումէԱրդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարմամբ տնտեսվարողները սատարում են պետությանը` ի թիվս այլ խնդիրների, հոգալ նաեւ սոցիալական ծրագրերի ժամանակին եւ արդյունավետ իրականացման գործում: «Արդշինինվեստբանկի կարգախոսը` «Մենք ուժեղ ենք միասին», վկայում է հաճախորդների, գործընկերների եւ պետության հանդեպ ունեցած պարտավորությունների նկատմամբ մեր բարձր պատասխանատվության մասին»,- ասել է Կարամանուկյանը: Ժամանակակից տեխնոլոգիաները եւ փորձըբանկին հնարավորություն են տալիսմատուցել բարձրորակբանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով եւ կանխիկ դրամով: Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում եւներկայացուցչություն Փարիզում: Բանկն արժանացելէ Moody's-ի Ba1 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, եւ Ba3 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաեւ ֆինանսական կայունության ("BFSR") D- վարկանիշին: Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |