Հայաստանում կանցկացվի տնային տնտեսությունների վրա ճգնաժամի ազդեցության հետազոտություն31 հուլիսի 2009 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՄԱԿ-ի հայաստանյան թիմի աջակցությամբ երկրի 11 մարզերում, այդ թվում` Երեւանում, 2009թ. հուլիսից իրականացնելու է 4248 տնային տնտեսությունների վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության մակարդակի նախնական իրավիճակի հետազոտություն, հաղորդում է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մամլո ծառայությունը: Այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ս. Մնացականյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կ. Վիդալը, ՊՀԾ ներկայացուցիչ/գրասենյակի տնօրեն Ա. Մահան, ՄԱՄՀ-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին ստորագրեցին համատեղ ծրագիր: ԱՄՀ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի տվյալների վերլուծության հարցում:Ազգային գործընկերներն են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը, որի մանդատը նախարարությանը եւ այլ պետական գերատեսչություններին փաստերի վրա հիմնված առաջարկությունների տրամադրումն է` սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության եւ ծրագրերի մշակման նպատակով: Ծրագրի հիմնական արդյունքները կլինեն.ազգային սոցիալական մոնիտորինգի արդյունավետ ու գործուն համակարգի ստեղծումը, որը որոշում ընդունող մարմիններին հնարավորություն կտա ոչ միայն վերլուծել տնային տնտեսությունների կարիքավորության ներկա իրավիճակը, այլեւ առաջիկա մեկ եւ կես տարիներին իրականացնել պարբերական մշտադիտարկում եւ ֆինանսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում ստեղծված աղքատության ու եկամուտների անհավասարության նվազեցումը: Ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի ճգնաժամի սոցիալական հետեւանքների բացահայտմանը, կանխարգելմանն ու հաղթահարմանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |