Ամառային սեզոնը ձեռնատու է հայաստանյան գների համար

PanARMENIAN.Net - Սպառողական գներ: 2009թ. հունիս-հուլիսին ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 3.0% ընդհանուր գնանկում, այդ թվում, հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 2.7%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով:



Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք - ծխախոտ) գները 2009թ. հուլիսին հունիսի համեմատ նվազել են 5.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասխանաբար 0.5% - 0.1%-ով:



2009թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3%, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.6%):



2009թ. հուլիսին 2008թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 3.1%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք - ծխախոտ)՝ 99%, ոչ պարենային ապրանքներինը՝ 4.6%, ծառայությունների սակագներինը՝ 9.7%, իսկ հունվար-հուլիսին 2008թ. հունվար-հուլիսի համեմատ՝

համապատասխանաբար 2.7%, 99.2%, 10%:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---