Ռուսաստանը կշարունակի տեխնիկական նախագահությունը ՀԱՊԿ-ում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի տեխնիկական նախագահությունը ՀԱՊԿ-ում, քանի դեռ Բելառուսը պատրաստ չէ ստանձնել իր լիարժեք պարտակնությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, Բելառուսի նախագահը գագաթնաժողովում հայտարարեց, որ «այդ հարցը քննարկվում է եւ ժամանակին համապատասխան որոշում կկայացվի»:



Բելառուսը պետք է ստանձներ ՀԱՊԿ նախագահությունը, ստանալով այն Հայաստանից Մոսկվայում հունիսին կայացած գագաթնաժողովում: Սակայն նախագահ Ա.Լուկաշենկոն այն ժամանկ հանդիպման չներկայացավ եւ այս կապակցությամբ տեխնիկական նախագահությունը ստանձնեց Ռուսաստանը, հաղորդում է gazeta.ru-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---