2008թ. ՀՀ ԱԺ բոլորից շատ օրինագիծ է ներկայացրել «Օրինաց երկիրը» 3 օգոստոսի 2009 - 15:05 AMT PanARMENIAN.Net - «Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ բացթողումներ եղան կազմակերպչական առումով, ինչն էլ 5-տոկոսանոց շեմը չհաղթահարելու պատճառներից մեկը եղավ: Սակայն ես շատ եմ ասել եւ ասում եմ, որ Երեւանը դա դեռ ողջ Հայաստանը չէ եւ մեր կուսակցությունը միշտ ծանրակշիռ դեր է կատարել եւ ակտիվ է եղել ՀՀ քաղաքական կյանքում»,-ասյօրվա մամլո ասուլիսում հայտարարել է «Օրինաց երկրի» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Ըստ Մարգարյանի, «Օրինաց երկիրը» միշտ ակտիվ է եղել խորհրդարանում եւ 2008թ. մոնիտորինգի արդյունքներով 2008թ. ՀՀ ԱԺ բոլորից շատ օրինագիծ է ներկայացրել «Օրինաց երկիրը»: Լրագրողների այն հարցին, թե ինչու է «Օրինաց երկիրը» պասիվ Արցախի խնդրի հարցում, նա պատասխանել է, որ կուսակցությունը սերտորեն աշխատում է այն ուղղությամբ, որ ԼՂՀ-ի մասին քննարկումների ժամանակ, որ կայանալու են ԵԽ-ՀՀ խորհրդարանական բարեկամության խմբում, ներկայացված լինեն նաեւ պատգամավորներ ԼՂՀ-ից, ինչն, ըստ Մարգարյանի, իրենց հաջողվել է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |