ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ26 ապրիլի 2002 - 23:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Ստամբուլում նախատեսվում է անցկացնել Սեւծովյան տնտեսական համագործակցության պետությունների ղեկավարների հոբելյանական վեհաժողովը: Ինչպես Տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի մամուլը, այս անգամ վեհաժողովը նվիրված է այդ կազմակերպության 10-ամյակին: Առաջիկա հանդիպման օրակարգն ընդունված է եղել Կիեւում դեռեւս անցյալ տարվա հունիսի 25-ին ` ՍՏՀ պետությունների արտաքին գործերի նախարարների Խորհրդի վեցերորդ նիստում: ՍՏՀ ստեղծման մասին հայտարարագիրը 1992թվականին Ստամբուլում ստորագրել են Ադրբեջանի, Ալբանիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Լեհաստանը, Եգիպտոսը, Իսրայելը, Սլովակիան, Թունիսը, Իտալիան եւ Ավստրիան հանդես են գալիս որպես դիտորդներ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |