ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ26 ապրիլի 2002 - 23:54 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Պրահայում կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարների, այդ երկրների նախագահների ղարաբաղյան կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Արազ Ազիմովի եւ Թաթուլ Մարգարյանի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հատուկ ներկայացուցիչներն իրենց հանդիպմանը որեւէ կոնկրետ առաջարկություններ չեն պատրաստում ներկայացնել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով` մտքերը, որոնց շուրջ կտարվեն քննարկումները, կորոշեն մայիսի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Անկախ հանդիպման օրակարգից, ընդգծել է Գուլիեւը, բանակցությունների գլխավոր նպատակն է առաջխաղացման հասնել հակամարտության լուծման գործում, ընդհուպ մինչեւ արագ կարգավորումը խաղաղ ճանապարհով: Միեւնույն ժամանակ, ապրիլի 27-ին նախատեսված է ԵԱՀԿ առաքելությամբ անցկացնել Ադրբեջանի եւ ԼՂՀ ռազմական ուժերի շփման գծի հերթական մանիտորինգը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |