«Միսս յոթ մայրցամաք-2009» մրցույթի նպատակն էր ցույց տալ Հայաստանն աշխարհին 3 օգոստոսի 2009 - 20:21 AMT PanARMENIAN.Net - «Միսս յոթ մայրցամաք-2009» մրցույթի նման գեղեցկության մրցույթները փառք են բերել այն երկրներին, որտեղ անց են կացվել, եւ ես կցանկանայի, որ Հայաստանը եւս այդ երկրների թվում հայտնվեր»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է մրցույթի հիմնադիր ու նախագահ Աշոտ Խաչատրյանը: Ըստ նրա, այս մրցույթի անցկացումը Հայաստանում ոչ թե բիզնես է, այլ Հայաստանի հնարավորությունները աշխարհին ցույց տալու միջոց: «Ժամանակի հետ մեր կազմակերպած մրցույթները կգերազանցեն իրենց մակարդակով ու որակով «Միսս աշխարհ» մրցույթը,-ասել է «Միսս յոթ մայրցամաք-2009» մրցույթի պրոդյուսեր Արթուր Ազարյանը: Ազարյանը նշել է նաեւ, որ «Միսս յոթ մայրցամաք-2009» մրցույթը խթան է Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար, քանի որ մրցույթին մասնակցել ցանկացողների քանակը գնալով ավելանում է եւ դրան համապատասխան աճում է հետաքրքրությունը երկրի հանդեպ: Նա հավելել է, որ մրցույթի մասնակիցները ծանոթացան Հայաստանի տեսարժան վայրերին: «Բոլորին այնքան էր դուր եկել Երեւանը, որ նրանք չէին ուզում մեկնել»,-ասել է Ազարյանը: Հուլիսի 29-ին Հայաստանում առաջին անգամ անցավ «Միսս յոթ մայրցամաք-2009» մրցույթը, որի կազմակերպիչն էր «Miss եւ Mister» բարեգործական հիմնադրամը: Մրցույթին մասնակցեցին Հայաստանի, ՌԴ-ի, Վրաստանի, Չերնոգորիայի, Էստոնիայի, Նիգերիայի, Լատվիայի, Սլովենիայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Սլովակիայի, Մոլդովայի, Բրազիլիայի, Բելառուսի, Ուկրաինայի ներկայացուցիչները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |