Եվրամիությունը սառնասրտության կոչ է անում Ցխինվալին ու Թբիլիսիին 4 օգոստոսի 2009 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Շվեդիան ԵՄ-ում նախագահող երկրի իրավունքով հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում Վրաստանին ու Հարավային Օսեթիային զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Ստոկհոլմը կոչ է անում թույլ տալ եվրոպացի դիտորդների «անարգել մուտք գործել Հարավային Օսեթիայի սահմանի երկու կողմում գտնվող տարածք: ՌԴ-ն հրապարակված փաստաթղթում չի հիշատակվում: ԵՄ հայտարարությունը հայտնվեց այն բանից հետո, երբ Մոսկվան ու Թբիլիսին փոխադարձ մեղադրանքներ փոխանակեցին` միմյանց տարածքը գնդակոծելու վերաբերյալ: ԵՄ ներկայացուցիչները հայտարարում են, որ Եվրամիության դիտորդների առաքելության անդամներին չի հաջողվել Վրաստանում հայտնաբերել ՌԴ-ի կողմից գնդակոծման հետքեր: Թբիլիսին մտավախություն է հայտնել, որ «Վրաստանի դեմ ՌԴ ագրեսիայի տարելիցի մոտենալուն հետ, ռուսական կողմն ու նրա կողմից վերահսկվող Ցխինվալի ռեժիմը գիտակցաբար լարում են իրավիճակը եւ սադրանքներ են հրահրում»: Շաբաթվա վերջում ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում ուժ կիրառել «Հարավային Օսեթիայի ու ՌԴ զինծառայողների քաղաքացիներին պաշտպանելու համար»: ՌԴ զինվորականները հայտարարել են, որ նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ «հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը Հարավային Օսեթիայի մայրաքաղաքը բազմիցս գնդակոծվել է: Թբիլիսիում մեղադրանքներն իր հասցեին անհիմն են համարել, իսկ ՌԴ զինվորականների հայտարարությունը գնահատել են որպես «անսքող սպառնալիք Վրաստանի հասցեին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |