Թեհրանում կրկին բախումներ են եղել ոստիկանության ու ընդդիմության միջեւ 4 օգոստոսի 2009 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Երկուշաբթի Թեհրանում բախումներ են եղել ոստիկանության հատուկ ջոկատայինների ու ընդդիմության միջեւ` Մահմուդ Ահմադինեժադի կողմից Իրանի հոգեւոր առաջնորդի օրհնանքը ստանալուց մի քանի ժամ անց: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել 2-հազարանոց ցույցը ցրելու համար: Նույն օրը Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին Թեհրանում կայացած պաշտոնական արարողությանը օրհնել էր Ահմադինեժադին` չնայած նրան, որ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկվում են ընդդիմության կողմից: Արարողությանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ, սակայն նկատելի էր որոշ հայտնի մարդկանց բացակայությունը` ներառյալ երկու նախկին նախագահներին` Մոհամմեդ Հաթամիին եւ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին: Պարտված թեկնածուներ, բարեփոխիչներ Միր Հոսեյն Մուսավին ու Մեհդի Քյարուբին նույնպես բացակայում էին: Իրանի գերագույն առաջնորդը ողջունել է նախագահական ընտրությունների արդյունքները: Ահմադինեժադի երդման արարողությունը տեղի կունենա Իրանի խորհրդարանում օգոստոսի 5-ին, հաղորդում է Իրանի պետական Press TV հեռուստաալիքը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |