ՌԴ ռազմակայանը Ռուսաստանի ու Ուզբեկստանի միջեւ հակասությունների պատճառ է դարձել 4 օգոստոսի 2009 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանը դեմ է ռուսական ռազմակայանի տեղակայմանը Ղրղզստանի հարավում: Հանրապետության ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ուզբեկական կողմը Ղրղզստանի հարավում ռուսական զինված ուժերի լրացուցիչ անձնակազմ տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում, որի մասին ասվում է ՌԴ-ի եւ Ղրղզստանի նախագահների օգոստոսի 1-ին կնքած ռազմական համագործակցության մասին հուշագրում: Նման նախագծերի իրականացումը «բավականին բարդ ու դժվար կանխատեսելի տարածքում», որտեղ հատվում են երեք միջինասիական հանրապետությունների սահմանները, կարելի է հանգեցնել իրավիճակի լուրջ ապակայունացման մի ողջ տարածաշրջանում» ասվում է հայտարարության մեջ: Դմիտրի Մեդվեդեւն ու Կուրմանբեկ Բակիեւը ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում հուշագիր են կնքել հանրապետության տարածքում լրացուցիչ ռուսական զինվորական զորակազմ տեղակայելու վերաբերյալ, որի կազմում կընդգրկվեն մեկ գումարտակ ու ղրղզական ու ռուսական զինվորականների նախապատրաստման ուսումնական կենտրոն: Կողմերը մտադիր են մինչեւ 2009թ. նոյեմբերի 1-ը համաձայնագիր կնքել Ղրղզստանի տարածքում միավորված ռուսական ռազմակայանի տեղակայման ու կարգավիճակի վերաբերյալ: Համաձայնագրի գործողության ժամկետը կկազմի 49 տարի, 25 տարով այն երկարացնելու հնարավորությամբ, հաղորդում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |