Մինչ օրս իրավապահ մարմինների աշխատակիցների սպանության գործով ոչ մի ապացույցներ չկան

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին փաստահավաք խումբն իր զեկույցում հաղորդել է, որ Ոստիկանության աշխատակից Տիգրան Աբգարյանի մահը վրա է հասել դաժան ծեծի ենթարկվելուց եւ հրազենից ստացած վնասվածքի հետեւանքով: Այդ մասին երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, զեկույցում ասվում է, որ Աբգարյանին սպանել է սեփական հրամանատարը:



«Ոստիկանի սպանությունը շատ լավ ծրագրած քայլ էր կառավարության կողմից, որպեսզի դրանում մեղադրվեն բողոքի ցույցերի ակտիվիստները»,- ասել է Զուրաբյանը` նշելով, որ դա կառավարության համար լավ պատճառ է երկրում տիրող քաոսը բացատրելու համար:



Լեւոն Զուրաբյանը նաեւ նշել է, որ մինչ օրս իրավապահ մարմինների աշխատակիցների սպանության գործով ոչ մի ապացույցներ չկան, եւ բոլոր իրադարձությունները կապված են կառավարության անօրինական գործողությունների հետ` հասարակությանը վախ ներշնչելու նպատակով:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---