Կկրկնվեն արդյո՞ք օգոստոսյան իրադարձությունները նաեւ այս տարի 5 օգոստոսի 2009 - 15:55 AMT PanARMENIAN.Net - «Եթե որոշ «տաք գլուխներ» Թբիլիսիում փորձեն սադրանքներով նշել Հարավային Օսեթիայի դեմ ագրեսիայի ձախողման տարելիցը, ապա վճռական եւ կոշտ հակահարված կստանան»,- օգոստոսի 5-ին Ժնեւում ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունից մեջբերում է արել ՌԴ պատվիրակության ղեկավար Վալերիա Լոշչինինան սպառազինության գծով խորհրդաժողովի նիստում: Ռուս դիվանագետը նաեւ ուշադրություն է հրավիրել զենքի շարունակվող առաքումներին հակամարտության գոտի եւ Վրաստանի կողմից Հարավային Օսեթիայի գնդակոծումների վերսկսման վրա: «Մտահոգում է այն, որ Վրաստանի ղեկավարությունը կրկին սկսել է հանդես գալ ռեվանշիստական հայտարարություններով: Դա վկայում է այն մասին, որ Սահակաշվիլիի ռեժիմը եւ նրանք, ով կանգնած են նրա ետեւում, այդպես էլ չկարողացան պատշաճ եզրակացություններ անել անցյալ տարվա արկածախնդրույթունից»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Օգոստոսի 4-ին Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարար Յուրի Տանաեւը հայտարարել է, որ Վրաստանը «սադրանքներ է» նախապատրաստում օգոստոսյան իրադարձությունների տարելիցի շեմին: Արդեն հաղորդվել է, որ ՌԴ-ն հայտարարել է Հարավային Օսեթիայում իր զորքերի մարտական պատրաստվածության ուժեղացման մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |