ԱՊՀ-ն առաջին հերթին Ռուսաստանին է հարկավոր 5 օգոստոսի 2009 - 22:08 AMT PanARMENIAN.Net - «Ոչ մի երաշխիք չկա, որ ապագայում ԱՊՀ տարածքից տագնապալի լուրեր չեն ստացվի: Ավելին, կարելի է վստահաբար ասել, որ մերձակա հարեւաններն առաջիկայում եւս գլխացավանք կպատճառեն ՌԴ ԱԳՆ-ին: Երբ հարեւաններին ինչ-որ բան հարկավոր լինի ՌԴ-ից, օրինակ, ապահովել պաշտպանությունը աֆղան մոջահեդների հնարավոր հարձակումներից, նրանք կպահանջեն այդ օգնությունը` հրաժարվելու դեպքում վախեցնելով ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությամբ կամ նման այլ «սարսափներով»: Իսկ երբ Ռուսաստանը փոխարենն ինչ-որ բան խնդրի, օրինակ, երկարացնել ռազմակայանների վարձակալման մասին պայմանագիրը, հարեւաններն աղմուկով կհրաժարվեն` պատճառաբանելով, թե իբր ռուսները նրանց դեռեւս Խորհրդային Միության ժամանակ էին նեղացնում»,-գրում է Սանքտ Պետերբուրգում լույս տեսնող «Նեւսկոե վրեմյա» թերթը: Ըստ թերթի, ԱՊՀ-ն առաջին հերթին Ռուսաստանին է հարկավոր: «Թեկուզ այն պատճառով, որ ՌԴ-ն աշխարհի այն փոքրաթիվ երկրներից մեկն է, որն այդքան հարեւաններ ունի: Եվ բոլորի հետ պետք է բարեկամանալ, թեեւ նրանք մշտապես կռվում են միմյանց հետ: Ներկայիս Ուկրաինայի ու Բելառուսի իշխանություններն իրար տանել չեն կարողանում: Հայաստանն ու Ադրբեջանն երբեք ընդհանուր լեզու չեն գտնի, քանի դեռ չեն տեսնում ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծում, որը ձեռնատու կլիներ եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին: Նման դիմակայության մեջ բոլորից հեռուն են գնացել Ուզբեկստանն ու Տաջիկստանը, որոնք իննսունականներին ընդհանրապես ականապատել էին այդ երկրները միացնող բոլոր ճանապարհները: Եվ նրանց բոլորին միշտ պետք է հաշտեցնել: Թե չէ խնդիրներ կառաջանան: Ընդ որում ոչ միայն հեռավոր Անդրկովկասում կամ Միջին Ասիայում, այլ հենց ՌԴ-ի փողոցներում: Վերջերս Ավստրիայում Հնդկաստանի տաբեր նահանգների ներկայացուցիչները փոխհրաձգություն էին սարքել, քանի որ նրանց ազգականների միջեւ հայրենիքում բախում էր տեղի ունեցել: Իսկ չէր որ ռուսական քաղաքներում բնակվում են ԱՊՀ բոլոր երկրների նախկին բնակիչներ: Առանց օտարերկրյա աշխատուժի այն տնտեսական աճը, որ ՌԴ-ն ուներ մինչ ճգնաժամը, հնարավոր չէր լինի: Այնպես որ, այն գումարները, որ ՌԴ-ն մուծում է ԱՊՀ-ի համար, մասնակիորեն աշխատել են ԱՊՀ այդ նույն երկրներից արտագնա աշխատանքի մեկնածները»,-ասվում է հոդվածում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |