«ԱրմենՏելը» եւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն համագործակցության մասին հուշագիր կստորագրեն

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին կկայանա «ԱրմենՏել» ՓԲԸ հայկական հեռահաղորդակցման ընկերության եւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության միջեւ համագործակցության մասին հուշագրի ստորագրումը:



Փաստաթուղթը կստորագրեն «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն եւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---