Օգոստոսի 7-ին Սանկտ-Պետերբուրգում մեկնարկում է Open cinema փառատոնը` նվիրված Սերգեյ Փարաջանովին 6 օգոստոսի 2009 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Open cinema Կարճամետրաժ կինոյի եւ անիմացիայի միջազգային հինգերորդ հոբելյանական փառատոնը, որն անցնում է հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 85-ամյակի դրոշի ներքո, սկսվում է օգոստոսի 7-ին Սանկտ-Պետերբուրգում: «Հանդիսատեսներին սպասում է հանդիպում առավել նկատելի աշխատանքների հետ, որոնք ստեղծվել են կարճամետրաժ կինոյի աշխարհում վերջին երկու տարիների ընթացքում` խաղարկային եւ փաստագրական կինոյից մինչեւ անիմացիա եւ փորձագիտական տեսագրություն»,- նշում են կազմակերպիչները:Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացնել ավելի քան 500 հավակնորդներ աշխարհի 23 երկրներից: Ոչ մրցութային մասում ներկայացված է միջազգային փառատոների, ռուսական կինոդպրոցների եւ կինոստուդիաների 16 ծրագիր, ինչպես նաեւ եվրոպական կինոարտադրողների լավագույն կարճամետրաժ ֆիլմերի եւ ժողովածուների հետահայաց ցուցադրությունը: Փառատոնի բացմանը նախորդել է «Սերգեյ Փարաջանովի աշխարհը` արվեստ առանց սահմանների» ցուցահանդեսը, որը հինգշաբթի օրը սկսել է իր աշխատանքը Պետրոպավլովյան ամրոցի Ինժեներության տանը: Մի քանի օրվա ընթացքում հանդիսատեսին հնարավորություն է ընձեռված տեսնելու Երեւանում Փարաջանովի թանգարանի ցուցադրության 50 լուսանկարչական աշխատանք: Open cinema ծրագրի պաշտոնական մեկնարկը կտա Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հեղինակային տարբերակի ցուցադրությունը, որն օգոստոսի 7-ին կներկայացվի քաղաքի գլխավոր արտ-հաուսային կինոհրապարակում` «Դոմ կինո» կինոկենտրոնում: Այնուհետեւ աստեղ մեկ շաբաթվա ընթացքում կանցնեն մրցութային եւ փառատոնային ցուցադրություններ, ամբողջ աշխարհի միջազգային փառատոների հետահայաց ցուցադրություններ: Փառատոնի ծրագրի մեջ կմտնեն Անտոն Ադասինսկու վարպետության դասերը եւ «Սերգեյ Փարաջանովի ֆորմոպլաստիկան. pro et pro» համաժողովը, որի ժամանակ առաջատար կինեմատոգրաֆիստները, արվեստաբանները ռեժիսորի ստեղծագործությանը նվիրված քննարկում կծավալեն: Եզրափակիչ ակկորդը կդառնան Open cinema-ի փակման երկու օրերը Պետրոպավլովյան ամրոցի լողափում: Ուրբաթ օրը` օգոստոսի 14-ին, լողափին տեղադրված հատուկ մեծ էկրանի վրա բազմաքանակ հանրության առաջ կցուցադրվեն ոչ մրցութային պանորամայի լավագույն կինոժապավենները: Ավարտական շաբաթ երեկոյան առաջին անգամ փառատոնի հնգամյա պատմության ընթացքում հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը կանցնի բաց երկնքի տակ, հաղորդում է NEWSru.ua-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |