ԵՄ-ն լիովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը Լեռնային Ղարաբաղի գծով 7 օգոստոսի 2009 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունն արդեն իսկ տարբեր ուղիներով ներգրավվել է մեր արեւելյան հարեւանների ձգձգված հակամարտությունների լուծման ուղիների որոնման գործընթացում: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Ըստ Սոլանայի, ԵՄ-ն կարեւոր դերակատարություն ունի Ժնեւում վրացական հարցի շուրջ ընթացող միջազգային խորհրդակցություններում: «Մենք ակտիվորեն մասնակցում ենք բանակցություններին «5+2» ձեւաչափով Մերձդնեստրի հարցում, լիովին սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը Լեռնային Ղարաբաղի գծով»,-ասել է Սոլանան: Վրաստանի, Հարավային Կովկասի եւ Մոլդովայի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչները հաճախ են ուղեւորվում տարածաշրջան, օգնելով հակամարտող կողմերին գտնել ընդունելի լուծում մեր միջազգային գործընկերների եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցության արդյունքում»,-ասել է Սոլանան: Ինչ վերաբերում է «Արեւելայն գործընկերությանը», ապա, ըստ Սոլանայի, այն ի սկզբանե չի ստեղծվել այդ հակամարտությունների լուծումը գտնելու նպատակով: «Մենք հավատում ենք, որ բոլոր մասնավոր հակամարտությունների լուծմանն ուղղված բոլոր ջանքերը պետք է տեղավորվեն արդեն գոյություն ունեցող ձեւաչափերի մեջ: Այնուամենայնիվ, «Արեւելյան գործընկերության» բազմազգ ձեւաչափը լավ հնարավորություն է տալիս այդ հարցերը քննարկելու համար»,-ասել է Սոլանան, գրում է Gazeta.ru-ն: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |