Հայ-թուրքական սահմանի բացումը կախվա՞ծ է «փոքր պետությունից» 7 օգոստոսի 2009 - 14:40 AMT PanARMENIAN.Net - «Այն, որ Թուրքիայում որոշել են վերանորոգել Ախթամարի Սբ. Խաչ հայկական եկեղեցին եւ նույնիսկ խաչը տեղադրել, շատ լավ է, սակայն դա ոչ մի դեր չի կատարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նորավանք» քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Սեւակ Սարուխանյանը: Նրա խոսքերով, նույնիսկ եթե եկեղեցին վերանորոգվի, այն միեւնույն է չի գործի, քանի որ ոչ ոք չի այցելի եկեղեցի: Ինչ վերաբերվում է ՀՀ նախագահի վերջին հայտարարությանն այն մասին, որ ինքը կմեկնի Թուրքիայում կայանալիք Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման շեմին, փորձագետն ասել է, որ այն միանգամայն արդարացված էր: «Հայաստանը նախապայմաններ չի առաջադրում Թուրքիային, այլ ընդմանեը գնահատական է տալիս թուրքական կողմի գործողություններին»,-ասել է Սարուխանյանը: Նրա խոսքերով, վերականգնելով հայկական եկեղեցին, Թուրքիան փորձում է արդարանալ Արեւմուտքի աչքերում, թե «տեսեք մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: «Շփվելով թուրք փորձագետների հետ, տեսնում ես, որ Թուրքիան չի պատրաստվում բացել սահմանը: Ինչպես արտահայտվեց մի թուրք փորձագետ, «հայ-թուրքական սահմանի բացումը կախված չէ ոչ Եվրոպայից, ոչ Թուրքիայից, այլ կախված է «մի փոքր պետությունից»` Ադրբեջանից»,-ասել է վերլուծաբանը: Ըստ նրա, Ադրբեջանը շարունակում է շանտաժի ենթարկել Թուրքիային եւ դա է պատճառը, որ հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի առաջընթաց չկա: Ս.Սարգսյանը Երեւանում Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ կմեկնի Թուրքիայում կայանալիք Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման շեմին: Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը տեղի կունենա 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |