«ԱրմենՏելը» եւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն համագործկցության մասին հուշագիր են ստորագրել 7 օգոստոսի 2009 - 17:52 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ -ն (ապրանքանիշը Beeline) եւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ուղղված է մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը եւ Beeline հաճախորդների բավարարվածության բարձրացմանը: Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում «ԱրմենՏել» ՓԲԸ-ն կստանա անկախ փորձագիտական տեղեկատվություն իր հաճախորդների բավարարվածության մասին, կկարողանա գնահատել իր գործունեությունը սպառողների իրավունքների պաշտպանության տեսակետից: Կողմերը համաձայնվեցին նաեւ ծավալելու հեռահողարդակցության ոլորտի իրավական դաշտի բարելավմանը ուղղված համատեղ աշախատանքներ: «Ավանդաբար սպառողների իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպությունները դիտարկվել են որպես բարիկադի մի կողմում գտնվողներ, իսկ բիզնեսը` մյուս կողմում: Իրականում մենք ունենք ընդհանուր նպատակ: Մենք ուզում ենք, որ մեր հաճախորդը բավարարված լինի»,- ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն հեղինակավոր կազմակերպություն է, որն ունի բազմաթիվ նվաճումներ իր ոլորտում, եւ մենք լավատես ենք մեր համագործակցության վերաբերյալ», - հավելել է նա: Իգոր Կլիմկոն հայտնեց նաեւ, որ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի հետ համագործակցելով` «ԱրմենՏել»-ը սկսում է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը: Ըստ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանի, հայաստանյան ընկերությունները նոր-նոր են սկսում համագործակցել հասարակական սեկտորի հետ, եւ «ԱրմենՏել»-ը այդ իմաստով խոշոր բիզնեսի առաջին շարքերում է: «Վստահ եմ, որ այս գործընկերությունը ոչ միայն իրական օգուտ կտա սպառողին, այլեւ կդառնա հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր սեկտորի համատեղ աշխատանքի որոշակի մոդել», - ասել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |