Ղարաբաղյան հակամարտության յուրաքանչյուր կողմ խաղաղապահ-երկրի մասնակցության վետոյի իրավունք կունենա 7 օգոստոսի 2009 - 21:45 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի խաղաղապահները միայն անձնական զենք են ունենալու, որպեսզի հարկ եղած դեպքում պաշտպանվեն հարձակումից»,- Ծաղկաձորում կայացած «Եվրոֆորումում» հայտնել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքով, խաղաղապահների քանակը որոշելու են Հայաստանն ու Ադրբեջանը: «Նրանք են որոշելու նաեւ, թե որ երկրները կարող են մասնակցելու խաղաղության օժանդակությանը: Հակամարտության յուրաքանչյուր կողմ խաղաղապահ-երկրի մասնակցության վետոյի իրավունք ունի»,- ընդգծել է Բրայզան:Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից զիջումներին, ապա ամերիկյան դիվանագետը նշել է, որ միջնորդներին հաջողվել է հասնել նրան, որ Բաքուն ավելի քիչ է սկսել սպառնալ հակամարտության ռազմական լուծմամբ: «Դուք չեք կարող իմանալ, թե ինչ զիջումների պետք է գնա Ադրբեջանը, բայց հավատացե'ք, որ դրանք ոչ պակաս լուրջ են, քան Հայաստանի համար»,- ընդգծել է Բրայզան: Դրա հետ մեկտեղ ամերիկյան դիվանագետը նշել է, որ ԱՄՆ չի պատրաստվում Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից: «Ռուսաստանը միշտ Կովկասի մի մասն է լինելու եւ միշտ մասնակցելու է քաղաքականությանն ու էներգետիկային վերաբերող ցանկացած որոշումներին»,- ընդգծել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |