Ախթամարի Սբ.Խաչ եկեղեցին ներկայացվում է թանգարանի տեսքով 8 օգոստոսի 2009 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում Ախթամարի Սբ.Խաչ վերանորոգված եկեղեցին գործում է թանգարանի տեսքով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքերով, նույնիսկ եթե եկեղեցու վրա խաչ տեղադրվի, դա ոչինչ չի նշանակի, քանի որ որքանով իրեն է հայտնի եկեղեցու վրա թուրքական դրոշ է տեղադրված: «Թուրքիայի գործողությունները Արեւմուտքին ու ՌԴ-ին ուղղված խաղ են»,-ասել է ռուս վերլուծաբանը: Ընդ որում Սոտնիչենկոն նշել է, որ Թուրքիան գրագետ տեղեկատվական քաղաքականություն է վարում: «Որոշ ժամանակ առաք Թուրքիան իր հաշվին հրավիրել էր մեծաթիվ ռուս եւ օտարերկրյա լրագրողների` հին հայկական հուշարձանները նրանց ցույց տալու նպատակով, փորձելով ասել թե «իբր մեր միջեւ ոչ մի հակամարտություն չկա»: Եվ հետո, ես չեմ կարծում, թե Թուրքիան դեմ կլինի, եթե Ախթամարը նոր զբոսաշրջային կենտրոն դառնա»,-ասել է ռուս թրքագետը: Նրա խոսքերով, Թուրքիան իր բոլոր գործողություններով ցանկանում է ցույց տալ, որ ինքը հարգանքով է վերաբերվում այն ժողովրդների մշակույթին, որոնք նախկինում ապրել են իր տարածքում: Սակայն, անկախ բոլոր «խելացի» քաղաքական քայլերից` մի բան է վերականգնել եկեղեցին, այլ բան է` բացել սահմանը, մեկը մյուսի հետ կապ չունի: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ Թուրքիան փորձում է տարածել իր ազդեցությունը Կովկասում»,-ասել է ռուս վերլուծաբանը` հավելելով, որ Բաքվում վախենում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից: «Թուրք-ադրբեջանական հարաբերություններն արդեն այդքան ամուր չեն, ինչպես նախկինում: 90-ականներին թուրքական կառավարությունն ավելի ամուր էր կապված Ադրբեջանի հետ, իսկ ներկայիս կառավարությունը Բաքվի շահերին դեմ է գնում, քանի որ շահագրգիռ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |