ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ծանոթ չեն տարածաշրջանի հակամարտությունների առանձնահատկություններին 8 օգոստոսի 2009 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը չի վատթարացնի հայ-ռուսական հարաբերությունները, հակառակը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: «Հայաստանն ընդգրկված չէ South Stream եւ Nabucco նախագծերում` միայն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարդ հարաբերությունների պատճառով»,-ասել է ռուս վերլուծաբանը: Ըստ նրա, նախագծերի մասնակիցները միայն կշահեն, եթե Հայաստանը մասնակցի նախագծերին: «Տեսականորեն Հայաստանը կարող է մասնակցել, սակայն այպես թե այնպես, նա լիարժեք մասնակցություն չի ունենա»,-ասել է Սոտնիչենկոն: Նա նաեւ ընդգծել է, որ տարածաշրջանի հակամարտությունների հանգուցալուծումը բավականին բարդ հարց է: «Ամենագլխավորն այն է, որ թույլ չտրվի, որպեսզի ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն եւ նույնիսկ ԵՄ-ն միջամտեն որեւէ հարցի կարգավորմանը տարածաշրջանում, քանի որ ծանոթ չեն հակամարտությունների առանձնահատկություններին»,-ասել է փորձագետը: Թուրքիայի ու Ռուսաստանի վարչապետները օգոստոսի 7-ին Անկարայում համաձայնագիր են ստորագրել գազային եւ նավթային ոլորտներում համագործակցության մասին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |