Երեւանում կազմակերպվել է հաշմանդամների պատրաստած աշխատանքների ցուցահանդես-վաճառք

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում ՎիվաՍել-ՄՏՍ հայկական հեռահաղորդակցական ընկերության չորս սպասարկման կենտրոնում մեկնարկել է հաշմանդամների պատրաստած աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Աշխատանքները ներկայացվել են Ամիրյան, Սարյան եւ Տիգրան Մեծ փողոցներում, ինչպես նաեւ Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման կենտրոններում:



«Հավատ, հավասարություն եւ Հայաստանի հասարակության առջեւ պատասխանատվություն. ահա այն սկզբունքները, որոնցով մենք առաջնորդվում ենք նմանատիպ ծրագրեր իրականացնելիս», - ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Նշված կենտրոններից յուրաքանչյուրում տեղադրվել են հանգանակության արկղեր, որտեղ կկուտակվեն միջոցները: Ինչպես PanARMENIAN. Net-ի թղթակցին հաղորդեց ընկերության մամլո քարտուղար Վահե Իսահակյանը, ցուցահանդեսի ընթացքում հավաքված միջոցները կուղղորդվեն Հասարակական կազմակերպություններին` բարգործական նպատակների իրականացման համար:



ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության համատեղ ջանքերի արդյունքում 2007 թվականից Երեւանում եւ Գյումրիում ստեղծվել է երկու նոր կենտրոն, որտեղ հաշմանդամները ստանում են այնպիսի հմտություններ, ինչպիսիք են խեցեգործությունը, նկարչությունը, ասեղնագործությունը, փայտի եւ քարի փորագրությունը: Այս մարդկանց աշխատանքները տարածվում են տարբեր միջոցառումների ժամանակ, ինչպես նաեւ վաճառվում են Հայաստանի հուշանվերների տարբեր խանութներում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---