Թուրքական Իգդիրի եւ Նախիջեւանի միջեւ գազատար է կառուցվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Իգդիրի մարզի եւ Նախիջեւանի Ինքնավար հանրապետության միջեւ գազատարի շինարարության վերաբերյալ փոխըմբռնման Հուշագիր է ստորագրել:



Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզի խոսքով, կողմերը այդ գազատարով 0,5 միլիարդ խորանադր մետր ադրբեջանական գազը Իգդիր մատակարարելու մասին հուշագիր կստորագրեն նաեւ: Թուրքական BOTAS ընկերությունը եւ Ադրբեջանի Պետնավթընկերությունը (ԱՀՊՆԸ) այդ նախագծի տեխնիկական, կոմերցիոն եւ իրավական դետալների շուրջ բանակցություններ կանցկացնեն: Այդ ընկերությունների փորձագետների հանդիպումը կկայանա Անկարայում արդեն սեպտեմբերին:



«Թուրքիան եւ Ադրբեջանը գրեթե համաձայնության են եկել գազի փոխադրման գնի հարցում: «Շահ դենիզ» հանքավայրից երկրորդ ֆազայի շրջանակներում արտահանվող գազը Թուրքիայի տարածքով կփոխադրվի Եվրոպա: Մնացել է որոշել մի քանի տեխնիկական խնդիրներ, եւ մենք շատ շուտով սպասում ենք այդ հարցերի շուրջ մասշտաբային փաստաթղթի ստորագրմանը»,- հայտնել է ԱՀՊՆԸ նախագահ Ռովնագ աբդուլլաեւը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---