Հայաստանի հարավում ծրագրվում է միջազգային օդանավակայան կառուցել

PanARMENIAN.Net - Հայաստանի հարավում` Գորիս քաղաքի մերձակայքում, ծրագրվում է միջազգային օդանավակայան կառուցել: Այդ մասին Ջերմուկ հանգստյան գոտում լրագրողներին է հայտնել Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: ընդ որում նա օդանավակայանի շինարարության կոնկրետ ժամկետներ չի նշել, քանի որ դրանք կնշանակվեն միայն նախագծային աշխատանքների ավարտից հետո: Ընդ որում, նախագծի մշակումը կսկսվի հետազոտական աշխատանքներից հետո միայն:



Պատասխանելով Ջերմուկ քաղաքում միջազգային օդանավակայան կառուցելու մասին հարցին` Նարեկ Սարգսյանը նշել է, որ հաշվի առնելով Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը, Ջերմուկում նման անհրաժեշտություն չկա, քաղաքը միայն փոքր օդանավակայանի եւ ուղղաթիռային հրապարակի կառուցման կարիք ունի:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---