Լատվիայի նախագահը զգուշության կոչ է արել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացում

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքների ու սկզբունքների շրջանակներում»,- հայտնել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը: Նրա խոսքով, այդ հարցում չի կարելի շտապել, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ այդ ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվում:



«Մենք պետք է ուշադիր եւ զգույշ լինենք: Մենք չենք ցանկանում, որպեսզի բանակցություններն անարդյունք ավարտվեն»,- Ադրբեջան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսին ասել է Լատվիայի նախագահը, հաղորդում է ադրբեջանական Տրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---