Հայ փորձագետ. Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը իրավաբանական բնույթ է կրում11 օգոստոսի 2009 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Երկրի սահմաններից դուրս ՌԴ ԶՈՒ կիրառումը օրինականացնելու մասին օրինագիծը Պետական դումա ներմուծելու` Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը զուտ իրավաբանական բնույթ է կրում այն իսկ պատճառով, որպեսզի Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս զենք կիրառելու դեպքում երկրի ներսում իրավական թյուրիմացություններ չառաջանան: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված իր մեկնաբանության մեջ հայտնել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:«Արդյոք Ռուսաստանն օգտագործելու է իր զինված ուժերը երկրի սահմաններից դուրս, թե ոչ, առաջին հերթին կախված է ինքնին Ռուսաստանի շահերից եւ քաղաքական նպատակահարմարությունից»,- ընդգծել է հայ փորձագետը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Դումա է ներմուծել «Պաշտպանության մասին» դաշնային օրենքի փոփոխությունների եւ լրացման մասին օրինագիծ, որը վերաբերում է ազգային տարածքի սահմաններից դուրս զինված ուժերը կիրառելու կարգին: Շտկումներն ուղղված են «պետության ղեկավարի համար ՌԴ տարածքից դուրս Ռդ Զինված ուժերի կազմավորումները օպերատիվ կերպով օգտագորշելու հնարավորությունն ապահովող իրավական մեխանիզմի ստեղծմանը»: Ենթադրվում է նախագահին օժտել արտասահմանում զինված ուժի օգտագործման մասին որոշումը միանձնյա կայացնելու իրավունքով` արտասահմանում տեղակայված ռուսական զորքերի վրա հարձակումներին արձագանքելու, այլ պետության դեմ ագրեսիային արձագանքելու կամ այն կանխելու, ՌԴ քաղաքացիների պաշտպանության, ծովահենության դեմ պայքարի եւ նավագնացության անվտանգության ապահովման համար: ավելի վաղ երկրի սահմաններից դուրս ռազմական ուժ կիրառելու համար նախագահին պահանջվում էր Դաշնության Խորհրդի համաձայնությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |