2009թ. հուլիսին բեռնափոխադրումները ՀԿԵ-ով իրագործվել են 90,4%-ով11 օգոստոսի 2009 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Համաձայն «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի կողմից տրամադրված օպերատիվ տվյալների` 2009թ. հուլիս ամսվա ընթացքում Հարավկովկասյան երկաթգծով պլանավորած 277 600 տոննայից փոխադրվել է 251 085 տոննա բեռ: Ընդհանուր առմամբ, հուլիս ամսվա բեռնաշրջանառությունը կազմել է 58 778 276 տոննա: Այսպիսով, 2009 թ. հուլիսին բեռնափոխադրումները իրագործվել են 90,4% - ով: Հուլիս ամսվա ընթացքում արտահանման հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 24 614 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 38,7%: Հիմնական փոխադրվող բեռներն են` ցեմենտ, շինանյութ, մետաղի ջարդոն, արդյունաբերական հումք եւ մետ. կոնցենտրատ: Ներկրման հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 98 045 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 96,1%: Հիմնական փոխադրվող բեռներն են` շաքարավազ, ցորեն, նավթալից բեռներ, հանքային պարարտանյութ եւ մետաղներ: Ներքին հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 113 607 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 101,4%: Հիմնական փոխադրվող բեռներն են` արդյունաբերական հումք, ցեմենտ եւ գունավոր մետաղի հանքաքար, հաղրոդում է ՀԿԵ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |