Վրաստանի հայկական սփյուռքը մայրենի լեզվով ուսանելու հետ կապված լուրջ խնդիրներ ունի11 օգոստոսի 2009 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հայկական սփյուռքը մեծ խնդիրներ ունի: Այսօր Ծաղկաձորում ամենամյա Համահայկական յոթերորդ պատանեկան համաժողովի բացման արարողությանը նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը` պատասխանելով Վրաստանի հայկական սփյուռքի ներկայացուցչի հարցին:Սփյուռքի փոխնախարարը նշել է, որ առաջին հերթին խնդիրը կայանում է նրանում, որ Վրաստանի հայկական համայնքի համար հայերենի ուսուցումը գրեթե անհնար է դարձել այն պատճառով, որ այժմ Վրաստանը Հայաստանին թույլ չի տալիս գրքեր ուղարկել իր երկիր, որպեսզի Վրաստանում բնակվող հայերը կարողանան ուսանել մայրենի լեզվով: Այդ առիթով փոխնախարարը նաեւ ավելացրել է, որ Վրաստանի հայ երիտասարդությունը, չունենալով հայկական դպրոց հաճախելու հնարավորություն, ստիպված է սովորել ռուսական դպրոցներում, որտեղ կան հայկական դասարաններ: Ստեփան Պետրոսյանը հաղորդել է, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը քայլեր է ձեռնարկում ստեղծված իրադրությունը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես, նախարարությունը որակավորման բարձրացման համար Հայաստան է հրավիրել Թբիլիսիի հայոց լեզվի մի շարք ուսուցիչների: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |