Հայաստանը ներգրավված է Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ «մեծ խաղի» մեջ11 օգոստոսի 2009 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներգրավված է շատ ավելի մեծ խաղի մեջ, քան կթվա առաջին հայացքից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա կարծիքով, այդ խաղի մեջ ներգրավվածները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարող են Հայաստանից անտես այնպիսի համաձայնություններ ձեռք բերել, որոնք կհակասեն երկրի շահերին: Վարդան Խաչատրյանը պարզաբանել է, որ խոսքը գնում է Ռուսաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ մասին, որոնց միջեւ խոշոր գործարքներ են սպասվում:Խաչատրյանը զգուշացնող է համարել այն փաստը, որ երկրների միջեւ լարված հարաբերությունները հանկարծ սկսել են «ակտիվորեն զարգանալ եւ բարելավվել», ինչը կարող լուրջ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար: «Այն, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին թույլ է տվել իր բանակի համար հումանիտար բեռներ եւ տեխնիկական հումք տեղափոխել Աֆղանստան, արդեն շատ բաների մասին է խոսում»,- ընդգծել է «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավորը` ավելացնելով, որ բոլորին զարմացրել է նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետների վերջին հանդիպումը, որի ժամանակ մեծ քանակությամբ համաձայագրեր են ստորագրվել: «Այդ խաղի մեջ ներգրավվել է նաեւ Լեռնային ղարաբաղը, եւ Հայաստանի ճակատագիրը կարող է փոխանակման դրամ դառնալ այդ խաղի անցումային փուլում»,- նշել է Վարդան Խաչատրյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |