Թուրքիան ադրբեջանական էներգակիրների պատանդն է

PanARMENIAN.Net - Թուրքիան չի կարող դիմակայել Ադրբեջանի ճնշմանը, քանի որ Թուրքիայի համար եվրոպական բանալիները Ադրբեջանի ձեռքում են: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը` նկատի ունենալով Եվրոպայի շահագրգռվածությունը ադրբեջանական էներգակիրների հարցում, ինչն այդ երկրին «թանկարժեք» է դարձնում Թուրքիայի համար:



Դա էլ հանդիսանում է այն բանի պատճառը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցությունները կանգ են առել: Հենց այդ պատճառով թուրքական պետության ղեկավարը միանգամից Բաքու «վազեց», որտեղ հայտարարեց, որ «հայ-թուրքական սահմանը չի բացվի, մինչեւ որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում չստանա»:



Խաչատրյանը նաեւ նշել է, որ դրանով իսկ թուրքական կողմը համաձայնեց այդ երկու խնդիրները առանձին հարցերի բաժանելուն` որպես առաջնահերթ խնդիր ներկայացնելով, սակայն, ղարաբաղյան հակամարտության լուծումը:



«Եթե սահմանը չբացվի, հարցի միջանկյալ լուծումը կարող է դառնալ Թուրքիայի եւ Հայաստանի կողմից հյուպատոսների նշանակումը, ովքեր տարածքային առումով կգտնվեն Թբիլիսիում»,- ասել է Վարդան Խաչատրյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---