«Հայկական Բուենոս Այրես»-ն անցնում է Արգենտինայի մայրաքաղաքում11 օգոստոսի 2009 - 22:07 AMT PanARMENIAN.Net - 2009թ. օգոստոսի 10-ինԲուենոս-Այրեսի մշակույթի նախարարության Պատմական եւ մշակութային ժառանգության պահպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Բուենոս-Այրեսում ՀՀ դեսպանության ու արգենտինահայ համայնքային կառույցների հետ համագործակցությամբ մեկնարկեց «Հայկական Բուենոս Այրես» անվանումը կրող միջոցառումը: Բուենոս Այրեսի կառավարության կողմից իրականացվող այս պատմամշակութային ծրագրի նպատակն է ցույց տալ Արգենտինայի մայրաքաղաքում բնակվող հայերի դերը քաղաքի մշակութային, տնտեսական, հանրային, հումանիտար ոլորտներում, ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը, հայերի` Արգենտինա ներգաղթելու պատճառներն ու անցած գրեթե 100 տարիների ընթացքում նրանց նվաճումները որպես Արգենտինայի քաղաքացիներ:«Հայկական ԲուենոսԱյրես» ծրագրի բացման արարողությունը տեղի ունեցավ մայրաքաղաքի հնագույն շինություններից մեկի` Արգենտինյան Հանրապետության առաջին Խորհրդարանի նիստերի դահլիճում: Բացման խոսքով հանդես եկան Պատմական եւ մշակութային ժառանգության հանձնաժողովի գլխավոր քարտուղար Լետիսիա Մարոնեսեն, Խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարի Արգենտինայի ազգային ինստիտուտի փոխնախագահ Պեդրո Մուրադյանը, Ժառանգության ու պատմության ինստիտուտի գլխավոր տնօրեն Լիլիանա Բարելան եւ Արգենտինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: «Հայկական ԲուենոսԱյրես» ծրագիրը, որիմեջ ներառված են «Հայերիներգաղթը Բուենոս Այրես», «Հայերը եւ կրոնը», «Ցեղասպանություն եւ ժխտողականություն», «Հայ կնոջ դերը հասարակության մեջ», «Հայկական մամուլ», «Հայկական արվեստ», «Հայկական խոհանոց» եւ այլ թեմաներ, կավարտվի համայնքային համույթների համերգով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |