Արդյո՞ք Ռուսաստանը վերջապես համակերպվել է Կովկասում մրցակցության հետ11 օգոստոսի 2009 - 22:57 AMT PanARMENIAN.Net - Nabucco նախագիծը կամ South Stream (Հարավային հոսանք) գազային համաձայնագիրը, որը ստորագրվել էր Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, ոչ մի կերպ չի անդրադառնա տարածաշրջանում իրադրության վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, դեռեւս նախորդ տարում Ռուսաստանը բացասականորեն էր արձագանքել այն բոլոր նախագծերին, որոնք իրեն շրջանցել են, եւ ցանկացած միջոցներով փորձել էր խանգարել դրանց իրականացմանը: Nabucco-ն եւս բացառություն չէր:Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ Nabucco-ի շուրջ ձեռքբերված համաձայնագիրը լրջորեն անդրադարձել է Կովկասում Ռուսաստանի շահերի վրա, ուստի եւ այդ նախագծի արգելափակման նպատակով Ռուսաստանը ծրագրում էր սկսել ռուս-վրացական պատերազմի երկրորդ փուլը, կամ էլ ղարաբաղյան խնդրի կարգավորման առնչությամբ հակամարտություն հրահրել տարածաշրջանում: Հայ պատգամավորը տարօրինակ է համարում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարություն այն մասին, որ Nabucco նախագիծը Մոսկվայի համար մրցունակ չէ, եւ ենթադրում է, որ Ռուսաստանը վերջապես համակերպվել է Կովկասում մրցակցության հետ: Ստեփան Սաֆարյանը նաեւ մեկնաբանել է Բաքվի վերջին պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն կպարտադրի: «Պաշտոնական Բաքվի հայտարարությունը լոկ հող շոշափելու փորձ է: Հայաստանը չպետք է արձագանքի նման հայտարարություններին», - ընդգծել է Ստեփան Սաֆարյան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |