Մեթյու Բրայզայի փոխարինումը Թինա Քեյդենաուով խոսում է ղարաբաղյան հիմնախնդիրը լրջորեն քննարկելու` ԱՄՆ վճռականության մասին12 օգոստոսի 2009 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմի որոշումը` Մեթյու Բրայզային ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում հենց Կոսովոյում ԱՄՆ նախկին դեսպան Թինա Քեյդենաուով փոխարինելու մասին, որը հանդիսանում է նաեւ Կոսովոյի անկախության ծրագրի հեղինակը, խոսում է այն մասին, որ ԱՄՆ մտադիր է լրջորեն զբաղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՄՀՄՊԻ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը:«Համանախագահների փոխարինումը խոսում է այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում բարդություններ են սպասվում, ինչպես նաեւ ճնշում կլինի հակամարտության կողմից»,- ասել է ռուս փորձագետը: Նրա խոսքով, մեծ մինուս է այն, որ ղարաբաղյան կողմը չի մասնակցում հակամարտության կարգավորմանը: «Ես բազմիցս ասել եմ, որ Ղարաբաղը հապշտապ պետք է միանա բանակցությունների գործընթացին»,- ասել է Վլադիմիր Զախարովը: Նա նաեւ նկատել է, որ պաշտոնական Բաքվի հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանին խաղաղության է պարտադրելու, խոսում են այն մասին, որ Բաքուն Արեւմուտքի լուրջ օժանդակությունից է օգտվում, հնարավոր է, դրանով էլ բացատրվում է ԱՄՆ վերջին որոշումը: «Ուժերի վերախմբավորումը նշանակում է, որ ԱՄՆ մտադիր է լրջորեն զբաղվել այդ հիմնախնդրի լուծմամբ»,- ընդգծել է ռուս փորձագետը` ավելացնելով, որ Ադրբեջանում այդ առիթթով խուճապը միանգամայն բնական է, քանի որ Բրայզան արդեն «փորձված» մարդ էր, իսկ այժմ նրանք չգիտեն, թե ինչ սպասեն: Զախարովը նաեւ ասել է, որ Կոսովոյում ԱՄՆ նախկին դեսպան Թինա Քեյդենաուին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելը միանգամայն հնարավոր է: Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Մեթյու Բրայզան հայտնել է, որ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականի պաշտոնը` փոխարինելով Մեթյու Բրայզային: Բրայզայի իրավահաջորդը` Թինա Քեյդենաուն, երկու տարի աշխատել է Կոսովոյում ԱՄՆ առաքելության կազմում, նախքան նրան կնշանակեին Կոսովոյում ԱՄՆ դեսպան: Իսկ մինչ այդ, նա երեք տարի աշխատել է որպես Սարաեւոյում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |