Հայաստանում լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացվում

PanARMENIAN.Net - Հայաստանում լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացվում: Ինչպես լրագրողներին է հաղորդել ՀՀ Պաշտպանության նապարարության խաղաղապահական բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը, Հայաստանում առաջին անգամ են նման վարժություններ անցկացվում: Սցենարի համաձայն, դրանց մասնակցում են հատուկ նշանակության բրիգադները, ՀՀ բանակի խաղաղապահական ուժերը եւ ավիացիան: Ինչպես նշել է բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյանը, զորավարժությունները կտեւեն 7 օր, իսկ այս օրն այդ զորավարժությունների 3-րդ օրն է: Խաղաղապահական բրիգադի համար ավարտվել է զորավարժությունների 2-րդ փուլը:



Զորավարժությունների սցենարի համաձայն, պայմանական հակառակորդը ճնշել է խաղաղապահների հավաքակազմը: ադյ փուլն ավարտվեց ռազմական գնդակոծությամբ: այնուհետեւ ծրագրված սցենարով հատուկ նշանակության ջոկատները պետք է պայմանական հակառակորդին հետ մղեն, որից հետո խաղաղապահական բրիգադը կվերադառնա տեղակայման նախկին վայրը:



Ինչպես հաղորդել է գնդապետ Արթուր Սիմոնյանը, զորավարժություններին մասնակցում են շուրջ 900 զինվորներ եւ սպաներ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---