Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Ջերմուկում ընթացող Գրան-պրիում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Ջերմուկում ընթացող Գրան-պրիի 5-րդ շրջանի 4-րդ փուլում կրկին հաղթանակ է տարել` այս անգամ սպիտակներով 41-րդ քայլում կոտրելով ամերիկացի Գատա Կամսկու դիմադրությունը: Հաղթանակով են ավարտել իրենց պարտիաները նաեւ հունգարացի Պետեր Լեկոն եւ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը` առավելության հասնելով համապատասխանաբար ուկրաինացի Սերգեյ Կարյակինի եւ ռուս Եվգենի Ալեքսեեւի հանդեպ: Ոչ ոքի է ավարտվել Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել) պարտիան:



Արոնյանն ու Լեկոն 4 փուլերից հետո 3-ական միավոր են հավաքել եւ պահպանել են առաջատարի դիրքը մրցաշարային սանդղակում:



Հակոբյան - Կասիմժանով, Բակրո - Էլյանով եւ Ինարկիեւ - Չեպարինով պարտիաները շարունակվում են:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---