ԱՄՆ-ի թուրքերը քարոզարշավ են նախաձեռնել Հայոց ցեղասպանության հերքմանը մասնակցելուց հրաժարված Google-ի դեմ13 օգոստոսի 2009 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի թուրքական կազմակերպությունները քարոզարշավ են նախաձեռնել Google-ի դեմ` փորձելով վերջինիս հարկադրել միանալ Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականությանը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA), տվյալ քարոզարշավը նախաձեռնվել էր այն բանից հետո, երբ Google-ն արգելափակել էր «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» գովազդը, որի դիտման ժամանակ օգտվողը հայտնվում էր Հայոց ցեղասպանությունը հերքող կայքում: Մինչեւ 2009 թվականի հունիսը «Հայոց ցեղասպանություն», «Հայաստան», «հայկական» արտահայտությունները որոնելիս մարդիկ հայտնվում էին Հայոց ցեղասպանությունը հերքող թուրքական կայքերում:Մայիսին ANCA-ն մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարողներին եւ կողմնակիցներին կոչ էր արել դիմել Google-ի նախագահ Էրիկ Շմիդտին` պահանջելով վերանայել «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» գովազդի հարցը: Facebook սոցիալական ցանցում նաեւ բացվել էր «Դադարեցնել Հայոց ցեղասպանության դեմ թուրքական քարոզչությունը Google-ում»խումբը, որին միացել էր ավելի քան 9100 մարդ: Ղեկավարվելով իր ոչ պաշտոնական «Չար մի եղիր» նշանաբառով, Google-ը որոշում էր կայացրել արգելափակել թուրքական գովազդները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |