ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ՉՊԵՏՔ Է ՀԱՆԴԵՍ ԳԱ ԽՆԴՐՈՂԻ ԴԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, պետք է հրաժարվի խնդրողի դերում հանդես գալուց: Խոսնակի կարծիքով` հարկավոր է պահանջել համաշխարհային հանրությունից ճանաչել այդ հրեշավոր հանցագործությունը: Հիշեցնենք, որ հայոց ցեղասպանությունը ճանաչել են 13 պետություններ: Ընթացիկ տարում եւս երկու երկրների խորհրդարաններում կքննարկվի այդ հարցը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---