ՀԱԿ-ը վերսկսում է իր ուրբաթօրյա բողոքի գործողությունները14 օգոստոսի 2009 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) վերսկսում է ուրբաթօրյա երթերի ու ակցիաների շարքը: Մասնավորապես, ՀԱԿ-ն այսօր հայտարարություն է հրապարակել, որում ասվում է. «Քանիդեռիշխանությունները ՆիկոլՓաշինյանին պահում են անազատության մեջ, մենք ամեն ինչանելու ենք, որպեսզինրախոսքըհասնիՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որպեսզի յուրաքանչյուրը զգա նրա ներկայությունն ու եռանդը»: Հայտարարությունում նաեւ նշվում է, որ երիտասարդները վերսկսում են Նիկոլ Փաշինյանի սկիզբ դրած ուրբաթօրյա երթերի ու ակցիաների շարքը: «Եվ մենք, հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության փրկությունը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը մեզանից յուրաքանչյուրն է, վստահաբար ասում ենք, որ չենք ընկրկելու որեւէ ուժի առաջ: Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակը` անխուսափելի: Եվ ուրեմն, 1+1+1+1+1+1+...», ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: Հուլիսի 12-ին ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ բողոքի հաջորդ գործողությունը կկայանա սեպտեմբերի 18-ին: Ընդ որում, նա չի բացառել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են միջանկյալ ցույցեր կազմակերպվել: Հուլիսի 1-ին հետախուզության մեջ գտնվող 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ակտիվ մասնակից, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հանձնվել էր իրավապահ մարմիններին, որից հետո ձերբակալվել էր եւ փոխադրվել «Երեւան-Կենտրոն» համայնքի քրեակատարողական հաստատություն: 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմությունը, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ցույցեր էր անցկացնում Երեւանի կենտրոնում: Մարտի 1-2-ը բողոքի գործողությունները վերածվեցվին անկարգությունների, որոնց արդյունքում զոհվեց 10 մարդ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |