Հայաստանի սպորտի նախարարն ընդունել է Համահայկական խաղերի մասնակիցներին` Ստամբուլի հայերի պատվիրակությանը14 օգոստոսի 2009 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանն ընդունեց Համահայկական խաղերում ստամբուլահայ պատվիրակության անդամներին: Ողջունելով հյուրերին` նախարարը կարեւորեց համահայկական խաղերում սփյուռքահայ համայնքների պատվիրակությունների մասնակցությունը ինչպես Հայաստան-սփյուռք հարաբերությունների պահպանման, այնպես էլ դրանց զարգացման առումով: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` ստամբուլահայ պատվիրակության անդամները իրենց գոհունակությունը հայտնեցին համահայկական խաղերի կազմակերպման բարձր մակարդակի համար: Հանդիպման ընթացքում վերջիններիս կողմից հուշանվերներ հանձնվեցին նախարար Ա. Գրիգորյանին, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Ռոբերտ Ջանիբեկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանին: Ա. Գրիգորյանին հանձնվեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար նախատեսված հուշանվեր` վերջինիս փոխանցելու խնդրանքով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխհամագործակցությանն առընչվող մի շարք այլ հարցեր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |