ՎիվաՍելլ-ՄՏՍ սպասարկման կենտրոններ է բացել Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում14 օգոստոսի 2009 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հայկական բջջային օպերատոր ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը հաղորդում է, որ այսօր` օգոստոսի 14-ին, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բոլոր տաս կայարաններում բացվել են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հատուկ սպասարկման կենտրոն-կրպակները:Այդ կենտրոն-կրպակներն աշխատելու են երկուշաբթիից շաբաթ` ժամը 9:00-19:00: Դրանցում կարելի է ստանալ ընկերության կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները, որոնց թվում` միջազգային ռոումինգ, կանխավճարային եւ հետվճարային քարտեր ըստ բոլոր սակագնային պլաների, ծառայությունների վճարում, զանազան արժողության հաշվի համալրման քարտեր, հեռախոսահամարի ընտրանի, բջջային ինտերնետի ծառայություն, կորպորատիվ փաթեթներ, հաշվի տպագրում եւ այլն, հաղորդում է ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |