Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան շարունակում է հուսալ, որ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն տեղական հեռուստաընկերությամբ ելույթ ունենալու ժամանակ նշել է, որ Թուրքիան շարունակում է հուսալ, որ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ եւ պատրաստ է շարունակել բանակցությունները:



Դավութօղլուի խոսքով, երկկողմ հաղորդակցությունը շարունակվելու է: Նախարարն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը` նշելով, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:



Դավութօղլուի խոսքով, Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանի հետ դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության լուծման վրա, հաղորդում է Bakiliar.Az-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---