Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Լեհաստան է մեկնել մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Լեհաստան է մեկնել, որտեղ օգոստոսի 15-23 Շչեցին քաղաքում կմասնացի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը Հին Աշխարհի առաջնությանը հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ կներկայացնեն 8 բռնցքամարտիկ:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Բռնցքամարտի Հայաստանի Ֆեդերացիայում, հայ բռնցքամարտիկների պատվիրակությունը Լեհաստան է մեկնել օգոստոսի 11-ին, սակայն պատվիրակության գլխավոր մարզիչը եւ պատվիրակության ղեկավար, Բռնցքամարտի Հայաստանի Ֆեդերացիայի փոխնախագահ Արտակ Մալումյանն այսօր են մեկնել Շչեցին:



Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությանը`



1.Կարեն Այվազյան` 51 կգ ք/կ

2.Ալեքսան Շախյան` 54 կգ ք/կ

3.Արամ Ավագյան` 57 կգ ք/կ

4.Վլադիմիր Մարգարյան` 64 կգ ք/կ

5.Հարություն Աբրամյան` 69 կգ ք/կ

6.Գոռ Արիստակեսյան` 75 կգ ք/կ

7.Ազատ Դավթյան` 91 կգ ք/կ

8.Հովհաննես Օհանյան` +91 կգ ք/կ
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---