Հաքերային հարձակումներով Ադրբեջանը փորձում է շեղել իր հանրության ուշադրությունը խնդիրներից17 օգոստոսի 2009 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Գրոհելով հայկական կայքերը` Ադրբեջանը փորձում է շեղել իր հանրության ուշադրությունը առկա խնդիրներից, այդ թվում` զինված ուժերում: Նման ենթադրությամբ այսօր Երեւանում կայացած «Տեղեկատվական անվտանգություն, արդիական խնդիրներ» թեմայով մամլո ասուլիսին հանդես են եկել տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մատիրոսյանը եւ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:Փորձագետները պարզաբանել են` ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը լայնամասշտաբ քարոզչական գործունեություն է ծավալել, որով անդադար պնդում է, որ երկրի տնտեսությունն աճում է, ռազմական պատրաստականության մակարդակն աճում է, մի խոսքով` երկրում ամեն ինչ իդեալական է, ի հեճուկս Հայաստանի, որտեղ ամեն ինչ, իհարկե, անտանելի վատ է: Մինչդեռ, ինչպես պարզաբանել են փորձագետները, ադրբեջանական բանակում գործերն այնքան էլ փայլուն չեն: Մասնավորապես, ԶԼՄ հրապարակումներում պարբերաբար հաղորդագրություններ են հայտնվում հարեւան երկրի բանակում տեղի ունեցող բռնության սարսափելի դեպքերի մասին: Այդ մասին, իհարկե, Ադրբեջանում գիտեն եւ փորձում են ուշադրությունը շեղել այդ խնդրից` բացելով տեղեկատվական ճակատ, որտեղ եւ փորձում են «միավորներ հավաքել»` շեղելով հանրության ուշադրությունը երկրում, այդ թվում` զինված ուժերում տիրող իրադրությունից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |