Հնդկաստանի հայկական համայնքը նշել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը17 օգոստոսի 2009 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի օրը` Օգոստոսի 16-ը, նշանակալից էր հնդկահայ համայնքի եւ Մարդասիրական ճեմարանի սաների համար: Հնդկահայ համայնքում խաղողօրհնության տոնը ընդունված է որպես Սեյդաբադի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օր: Այս առիթով, կրկին անգամ, ուխտագնացություն էր կազմակերպվել դեպի` երբեմնի հայաշատ այս վայրը, որտեղ եւ մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ:Օրվա պատարագիչն էր արժանապատիվ Տ. Ավետիս քհն. Համբարձումյանը: Հավարտ Ս. Պատարագի, Հայոց Եկեղեցու ընկալեալ ավանդության համաձայն, կատարվեց խաղողօրհնության արարողություն , ավարտին պատարագիչ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` մեկնելով օրվա խորհուրդը եւ ջերմորեն շնորհավորելով ներկաներին հիշարժան օրվա կապակցությամբ, այնուհետեւ օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին ներկա բազմությանը: Արարողությանը ներկա էին համայնքի անդամները, Մարդասիրական ճեմարանի սաները, ուսուցիչները եւ հյուրեր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |